|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքական բանակի հայազգի զինծառայող Սեւակ Բալըքչիին սպանողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Դիարբեքիրի ռազմական դատարանը վճռել է, որ սպանությունը կատարվել է «անզգուշության հետեւանքով», եւ Քըվանչա Աղաօղլուին դատապարտել է 4 տարի 5 ամիս բանտարկության, սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ Աղաօղլուն արդեն բանտում 1,5 տարի անցկացրել է, ազատազրկման ժամկետը կրճատել է մինչեւ 3 տարի:
Հիշեցնենք, որ Սեւակ Բալըքչին սպանվել էր 2011 թվականի ապրիլի 24-ին: Նրա ծնողները համոզված են, որ իրենց որդուն սպանել են ազգային խտրականության հողի վրա: