|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր` մարտի 18-ին, Բաքվի արվեստի կենտրոններից մեկում իրավապաշտպանների կողմից կազմակերպված` «Իրավապաշտպանների աշխատանքը Ադրբեջանում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը կենտրոնի ադմինիստրացիան խափանել է. հայտնում է Contact.az-ը:
Ըստ մասնակիցներից մեկի` կենտրոնի մենեջերը կազմակերպիչներին ասել է, որ ցուցահանդեսի համար վայրը սխալմամբ է հատկացվել իրենց: Բացի այդ` իրավապաշտպանները մի շարք դժվարությունների են հանդիպել` տեղի վարձակալումից սկսած մինչև լուսանկարների տպագրություն: Ամենուր նրանցից նախագահի վարչակազմից համապատասխան թույլտվություն են պահանջել:
Ցուցահանդեսը, որում ներկայացված է եղել 100 լուսանկար, վերաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքների ու խոսքի ազատության համար իրավապաշտպանների կողմից կատարվող բարդ աշխատանքին: