|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր ցերեկը Բաքվում քաղաքացիական հագուստով մարդիկ ձերբակալել են երիտասարդական NİDA շարժման ակտիվիստ Ռաշադ Հասանովին եւ նրան տարել դատախազության` ծանր հանցագործություններ հետաքննող վարչություն. տեղեկացնում է Turan գործակալությունը:
NİDA համակարգող Էլմին Բադալովը գործակալությանը հայտնել է, որ արդեն մեկ ժամից ավելի է` Հասանովը պահանջում է կանչել իր փաստաբանին, սակայն նրա պահանջն անտեսվում է:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին ձերբակալվել էին NİDA 3 ակտիվիստներ` Շահին Նովրուզլուն, Բահթիար Ղուլիեւը եւ Մամեդ Ազիզովը: Դատարանը նրանց 3 ամիս կալանավորելու թույլտվություն է տվել` թմրանյութեր եւ պայթուցիկ նյութեր պահելու մեղադրանքով: Նրանց բնակարաններում են դրանք հայտնաբերել, սակայն ձերբակալվածների հարազատները պնդում են, որ այդ ամենն իրենց բնակարաններում թաքցրել են ակտիվիստներին ձերբակալած ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները: