|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արգենտինահայերը ուրախությամբ են ընդունել Հռոմի նոր պապի ընտրության լուրը. կարդինալ Բերգոլիոն միշտ բարեկամական կապեր է ունեցել հայ համայնքի հետ ու մասնակցել է տարբեր հայկական միջոցառումների` նվիրված Հայոց ցեղասպանությանը, ներկա է եղել Ամենայն Հայոց կաթողիկոսի մատուցած պատարագներին. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
7 տարի առաջ կարդինալը հրապարակավ պահանջել է Թուրքիայից` առանց նախապայմանների ընդունել Ցեղասպանության փաստը։ Սոցիալական ցանցերում արգենտինահայերը հույս են հայտնում, որ Հռոմի պապի պաշտոնում եւս նա կամրապնդի այս դիրքորոշումը։