|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հնդկաստանին չի վերադարձնի երկու իտալացի զինվորներին, որոնք մեղադրվում են երկու հնդիկ ձկնորսների սպանության մեջ:
Իտալիայի իշխանությունը կարծում է, որ Հնդկաստանը զինվորների դատավարության ընթացքում խախտել է միջազգային մի շարք նորմեր, օրինակ` նրանք ձերբակալել էին զինվորներին նախքան դատավարությունը սկսելը, ինչի պատճառով էլ իրենք հրաժարվում են վերջիններիս հետ վերադարձնել Հնդկաստանին:
Զինվորները Իտալիա էին վերադարձել ընտրություններին մասնակցելու եւ իրենց ընտանիքների հետ որոշ ժամանակ միասին լինելու համար:
Աղբյուրը` bbc.com