|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի` «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ» հանդիպումից հետո մադրիդյան ակումբի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն հակիրճ խոսեց հանդիպման մասին:
«Դատավորի որոշումից անկախ` լավագույն թիմը պարտվեց: Մենք վատ խաղացինք և արժանի չէինք հաղթանակի: Բայց այսպիսին է ֆուտբոլը: Մրցավարի որոշման մասին չեմ խոսի, քանի որ վստահ չեմ: Անկախ այդ ամենից` լավագույն թիմը պարտվեց», - անակնկալ կերպով ասել է Մոուրինիոն:
Պորտուգալացի մասնագետի այս խոսքերը ֆուտբոլասերները երբեք չեն մոռանա, քանի որ այսպիսի հայտարարություններ Մոուրինիոն, կարելի է ասել, շատ քիչ է անում: