|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի երիտասարդական հավաքականի և լեհական «Լոձի» հարձակվող Աղվան Պապիկյանը տեղափոխվում է Մոսկվայի «Սպարտակ». հաղորդում է armsport.am-ը:
Ըստ աղբյուրի` 19-ամյա ֆուտբոլիստը միացել է «Սպարտակի» երիտասարդական թիմին, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:
Պապիկյանը «Սպարտակում» ելույթ է ունենալու վարձավճարով: Չի բացառվում, որ մոտ օրերս ռուսական ակումբ տեղափոխվի նաև Աղվանի ավագ եղբայրը` Վոլոդյա Պապիկյանը, ով ևս «Լոձի» ֆուտբոլիստ է: