|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի ծննդյան օրն է: Yerkir.am-ի հետ զրույցում Հարությունյանը հայտարարեց, որ ծննդյան ուրախ օրն անցնում տխուր ընտրությունների ֆոնին: Նա վստահ է, որ «ինչ թիվ ուզեն, այն էլ կնկարեն», մանավանդ, որ, բացի Սերժ Սարգսյանից, մյուս թեկնածուները շատ ընտրատեղամասերում վստահված անձինք չունեն:
Նախագահի նախկին թեկնածուն համարում է, որ առաջին հորիզոնականում կլինի` Սերժ Սարգսյանը, երկրորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը, երրորդը` Հրանտ Բագրատյանը, չորրորդը` Պարույր Հայրիկյանը: Մյուս երեք թեկնածուները` Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանն ու Վարդան Սեդրակյանը, ըստ Հարությունյանի, մեկ տոկոս ձայն էլ չեն հավաքի:
Նրա խոսքերով` նման տխուր ընտրություններ եղել են միայն խորհրդային տարիներին, բայց այն ժամանակ էլ գոնե ներքին ինտրիգ կար, իսկ հիմա դա էլ չկա:
Արամ Հարությունյանը, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամները ընտրության չեն գնացել: