|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեւանի 2/8 ընտրատեղամասում արտառոց միջադեպ է տեղի ունեցել. հայտնում է «Իլուրի»` դեպքին ականատես թղթակիցը:
Քաղաքացին ստացել է իր քվեաթերթիկը, կատարել իր ընտրությունը, դրել ծրարը, որը կնքվել է: Ապա` քաղաքացին գոռացել է` «Ոչ ռեժիմին» եւ «Ազատություն Տիգրան Առաքելյանին», հանել է քվեաթերթիկը, պատռել է եւ, որպես բողոքի նշան, կերել այն:
Ի դեպ, այդ պահին ընտրատեղամասում է եղել Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը: