|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այս պահին կառավարության նիստերի դահլիճը մարդաշատ է: Ծրագրային ելույթով հանդես է գալիս ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուին լսելու են եկել Հովհաննիսյանի համակիրներ հանրապետության տարբեր մարզերից, Երևանից:
Ելույթից հետո կներկայացվի երաժշտական հայտագիր` Արտո Թունջբոյաջյանի մասնակցությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մաքուր մարդ է. «Այս համերգով մենք փորձում ենք բարեխոսել»:
Արտո Թունջբոյաջյանը հավատում է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակին: Ըստ նրա` սա ժողովրդի պատասխանատվությունն է, և ինչ-որ բան փոխելու հնարավորություն կա: