|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Արթուր Բաղդասարյանը նախ շնորհավորել է O. Պավլյուկին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով արգասաբեր աշխատանք, ապա վստահություն հայտնել, որ Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա և Պավլյուկի գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը ս.թ. մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստարսբուրգի միջև համագործակցությունը: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ իր առաքելության շրջանակում առավելագույն ջանքերը կգործադրի ԵԽ-ում Հայաստանի նախագահության և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրում նախանշված գերակայություններն արդյունավետորեն կյանքի կոչելու համար: