|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության նախապատրաստման եւ իրականացման ժամանակ կտտանքներ են կիրառվել. հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացող Լեոն Պանետան ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Անդրադառնալով Zero Dark Thirty ֆիլմում ներկայացված կտտանքների կադրերին, որոնցում ամերիկացի զինծառայողները հարցաքննվողների գլուխները մտցնում են ջուրը` բեն Լադենի գտնվելու վայրն իմանալու համար, Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ հարցաքննության «նման մեթոդներ» կիրառվել են, սակայն հերքել է ֆիլմի հիմնական գաղափարը, թե կտտանքները կարեւոր դեր են ունեցել թիվ մեկ ահաբեկչի մասին տեղեկություներ հավաքելիս: Նա հավելել է, որ հետախուզական տվյալների մեծ մասը ստացվել է ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի շնորհիվ. տեղեկացնում է Интерфакс-ը: