|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակվածների անունները կհրապարակվեն միայն նրանց ձերբակալությունից եւ մեղադրանք ներկայացնելուց հետո:
Ըստ Интерфакс-ի` ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունն այնպես է մեկնաբանել բալետմեյստերի` Россия 24-ին տված հարցազրույցը, որում նա նշել է, որ գիտի, թե ով է կանգնած հարձակման հետեւում: Ֆիլինը, սակայն, որեւէ անուն չի նշել, միայն հավելել է, որ հետաքննություն է կատարվում, եւ շուտով հանցագործների անունները հայտնի կդառնան հանրությանը: