|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ արտգործնախարարությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` կապված իսրայելական օդուժի` Սիրիայի տարածքում օբյեկտների ռմբակոծության հետ: ՌԴ ԱԳՆ-ն խորապես անհանգստացած է այդ տեղեկությունից. տեղեկացնում է РБК-ն:
«Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա մենք գործ ունենք ինքնիշխան պետության տարածքի չարտոնված հարվածների հետ, ինչը ՄԱԿ-ի կանոնակարգի կոպիտ խախտում է եւ անընդունելի է, ինչ փաստարկներով էլ այն արդարացվի»,- ընդգծում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի մոտակայքում գտնվող գիտահետազոտական ինստիտուտը, ինչի հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել` 5 մարդ: