|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստից հետո երեկ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանիի եւ Սամեդ Սեիդովի հետ:
Ավանդական եռակողմ հանդիպման ժամանակ ընդգծվել է Ղարաբաղյան հակամարտության` խաղաղ ճանապարհով կարգավորման կարեւորությունը: Նշվել է, որ անհրաժեշտ է դիվանագետների միջորդությամբ այս հարցը քննարկել երկու երկրների պատվիրակությսւններում եւ Վեհաժողովում. տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Գործակալությունը նաեւ նշում է, որ ԵԽԽՎ նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներն ավելի վաղ գործած` Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության շրջանակներում չեն կազմակերպվում, դա երկխոսության նոր ձեւաչափ է: