|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ:
Նախագահը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, խնդիրներին ու հեռանկարներին: Նա շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին եւ հույս հայտնել, որ գործարարների ակտիվ մասնակցությամբ ու կառուցողական գործակցությամբ անպայման կարձանագրվեն նոր հաջողություններ, որոնց վերջնական հասցեատերը Արցախի ժողովուրդն է:
Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք. հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: