|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով` Հայաստանի խորհրդարանում կարևոր ուժի՝ ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելը չի կարելի բնականոն համարել:
«Չեմ կարող ասել` ինչու իրենք այդ քայլն արեցին: Գուցե դա պայմանավորված էր Ծառուկյանի՝ եվրոպական երկրներ այցելություններով: Այնտեղ նա երևի լսած կլինի, որ խստորեն արգելված է գործարար մարդկանց մասնակցությունը քաղաքական կյանքին»,- ասաց Հայրիկյանը և հավելեց, որ նոր կուսակցությունները պետք է զգույշ լինեն իրենց դիրքորոշումներում:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միավորմանը` ԱԻՄ առաջնորդն ասաց. «Հայաստանն այն երկիրն է, որտեղ ընդդիմադիրներին զանազանելը շատ դժվար է»: