|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վերադարձել են լճացման տարիները. առաջընթացի բացակայության վակուումն իշխանությունը լցնում է պայծառ ապագայի նկատմամբ ոչնչով չհիմնավորված հավատի ներշնչմամբ, իսկ հասարակությունը, դրա նկատմամբ իմունիտիտ ձեռք բերած, առօրյա իր դժգոհությունն արտահայտում է մտերիմների հետ խոսակցութըյունների ընթացքում` քաղաքական և հասարակական ակտիվության որևէ նախաձեռնության չմասնակցելով:
Համատարած «ադաբրյամսները», միակուսակցական իշխանությանը ծառայելը, պետական ապարատում արմատացած հարմարվողականությունը ստեղծել են գաղջ մի մթնոլորտ, որտեղ խեղդվում են առողջ նախաձեռնությունները, ազատ մտածողությունը:
Նախագահն ավելի շատ կենտկոմի, իսկ տեղական իշխանիկները շրջսովետի քարտուղարների հետ են ասոցացվում, ում որոշումները քննարկման ենթակա չեն, իրենք էլ դրանց համար հանրությանը հաշվետու չեն: Պառլամենտի մեծամասնությունն էլ իր դերակատարմամբ ոչնչով չի տարբերվում նախկին Գերագույն սովետների կթվորաբանվորական կոնտինգենտից: Ձևավորվել է նորօրյա կոմսոմոլների մի սերունդ, որի համար կուսակցականացվածությունը և կարիերիստական նկրտումներին հագուրդ տալը ինքնահաստատման միակ միջոցն են դարձել:
Որակապես վերափոխվելն այլեւս անհրաժեշտություն է: Բայց որքան խոսում ենք դրա մասին, այնքան ավելի ենք մխրճվում ճահճի մեջ: