|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեւանն ի վիճակի չի լինի դիմակայել 7-9 բալ երկրաշարժի. այսօր լրագրողներին հայտնել է ճապոնացի մասնագետ Ֆումիո Կանեկոն: Նրա խոսքերով` հիմնականում կփլուզվեն մայրաքաղաքի` խորհրդային շրջանում կառուցված բարձրահարկ շենքերը:
«Այսօր Երեւանում կա խորհրդային շրջանի 5000 բարձրահարկ: 7-9 բալ երկրաշարժի դեպքում դրանցից 900-ը հիմնահատակ կփլուզվեն, մնացածը` մասամբ: Այսինքն` մայրաքաղաքի միլիոնանոց բնակչության զգալի մասը` մոտ 30 հազար բնակիչ, երկրաշարժի զոհ կդառնա: Երկու անգամ ավելի կլինի վիրավորների թիվը»,- ասել է նա:
Միջազգային համագործակցության Ճապոնական գործակալության մասնագետները մեկ տարի հետազոտություններ են իրականացրել Երեւանում եւ այսօր ներկայացրել են իրենց միջանկյալ զեկույցը:
«Հարկավոր է ստեղծել բոլոր աշխատանքները կառավարող ուժեղ համակարգ: Դա պետք է անեն արտակարգ իրավիճակների նախարարությունը, փրկարար ծառայությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Հարկավոր է ամրացնել կամ քանդել վթարային շենքերը, նաեւ տեղեկացնել հասարկությանը»,- խորհուրդ է տվել ճապոնացի մասնագետը: