|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը (Մ16) Թուրքիայում նվաճեց համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի տիտղոսը:
Վերջին տուրում Հայաստանը 3,5:0,5 հաշվով հաղթեց Ղրղզստանին և վաստակեց 28,5 միավոր: Արդյունքում մեր ընտրանին կես միավորով զիջեց Ռուսաստանին, որը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Չեխիայի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը և Զորակ Ապրեսյանը: Գլխավոր մարզիչը Արսեն Եղիազարյանն է: