|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրկուտսկում ծեծկռտուք է եղել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ. տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Միջադեպը տեղի է ունեցել փոքրիկ սրճարանում: Վեճը հրահրել են ադրբեջանցիները: Նրանցից մեկը սկսել է վիրավորական արտահայտություններ անել հայերի հետ նստած ռուս տղամարդու հասցեին: Ականատեսների խոսքերով` հայերը պաշտպանել են իրենց ռուս ընկերոջը:
Վեճը սկսվելուց որոշ ժամանակ անց սրճարանին են մոտեցել մի քանի մեքենաններ, եւ ծեծկռտուքը նոր թափ է ստացել: Եկածները կիրառել են դանակներ եւ պնեւմատիկ զենք: Երբ դեպքի է վայր է ժամանել ոստիկանությունը, ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը փախել է: Հետախուզման մեջ է երկու մեքենա: