|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվայի հարավարեւելյան շրջանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով երեք մարդ է մահացել, որոնցից մեկը երեխա է: Նրան դուրս էին բերել կրակներից, սակայն նա մահացել է շտապօգնության մեքենայում. երեխան հրդեհի ժամանակ ծանր թունավորվել էր շմոլ գազից:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակը հայտնել է, թե հրդեհից կարողացել են փրկել յոթ հոգու, այդ թվում` նաեւ երեխային, ում ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է գիշերը` Կուզմինկա շրջանի շենքերից մեկի ութերորդ հարկի երեք սենյականոց բնակարաններից մեկում: Հրդեհի պատճառը եղել է ոչ սթափ վիճակում անկողնում պառկած ծխելը: