|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը դեռեւս չի կարողանում հասկանալ, թե ՀԱԿ-ի կոնկրետ գործողությունների նպատակակետը որն է, բայց այն, որ դա նախընտրական է, հասկանալի է: Այսօր լրագրողներին նա ասաց, որ, պարբերաբար արտահերթ ընտրություններ պահանջելով, ՀԱԿ-ը խոսում է այն մասին, որ իրենց նպատակը իշխանության գալն է:
Մնացած խնդիրներն, ըստ Ա. Զաքարյանի, եթե համադրենք կոալիցիայի կողմից իրականացվող քաղաքականության հետ, պարզ կդառնա, որ վերջինիս հետ մեծ հաշվով հակասություններ չեն պարունակում:
«Մեծ-մեծ խոսելով չէ, որ որոշ քաղաքական ուժեր պետք է ավելի կաթոլիկ երեւան, քան Բենեդիկտոս 16-րդը»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը: