|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Աստղագետները հայտնել են, որ այս օրերին մեր մոլորակն անցնում է Օրիոնիդ մետեորիտների հոսքի ուղեծրի գագաթնակետով:
Ինչպես հայտնում է Росбалт ռուսական կայքը, վկայակոչելով Iscience լրատվական կայքը, հոսքը, որն առաջացրել է Հալեյ գիսաստղը, առավելագույնին կհասնի հոկտեմբերի 21-22-ին:
Այսպես. հոկտեմբերի 22-ի գիշերը մետեորների քանակը կհասնի ժամում 25 հատի, եւ Օրիոնիդի հոսքը Երկրի բնակիչների համար պարզորոշ տեսանելի կլինի:
Ասղագետները նաեւ խորհուրդ են տալիս, որ ընկնող աստղերն ավելի լավ կարող են դիտել քաղաքային լույսերից հեռու` կեսգիշերին ժամը 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում:
Աստղաթափը լինելու է պայծառ, իսկ լուսնի լույսը դրան չի կարող խանգարել: