|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեւանցիներն իրենց տրամաբանությունը կառուցել են գաղափարի վրա, որ պետք է գնալ կոնկրետ գործողությունների: Հասարակությունը ցանկանում է կոնկրետ գործողություններ, իսկ դա արաբական մոդելի իրականացումն է, ինչը ՀԱԿ-ը մերժում է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:
«Երկիր»-ի այն դիտարկմանը, թե մի՞թե հասարակությունը բախումներ է երազում, ՀԱԿ անդամը կրկին վստահեցրեց, որ հասարակությունն իշխանափոխություն է ուզում այդ ճանապարհով:
«Ի՞նչ են նշանակում բախումներ: Եթե իշխանություններն այնքան խելամիտ գտնվեն, որ իրականում հաշվի նստեն հասարակության լայն շերտերի պահանջի հետ եւ գնան արտահերթ ընտրությունների, այո, բախում չի լինի: Բախումը որեւէ մեկի նպատակը չէ, եւ բախման ճանապարհով իշխանափոխության գնալն ամենեւին էլ ՀԱԿ-ի օրակարգում չէ»,- նշեց Զոյա Թադեւոսյանը եւ մեկ անգամ եւս վստահեցրեց, որ հանրահավաքն այն միակ ճանապարհն է, որով կարելի է մոբիլիզացնել ժողովրդին:
Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ի օրակարգն արմատապես փոխվել է, եւ «հոկտեմբերի 28-ին խոսքը կոնկրետ գնալու է նախագահի աթոռը զբաղեցնողի հրաժարականի մասին»: