|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, «Երկիր»-ի հետ զրույցում անդրադառնալով իր` Հայաստանից վերջնականապես հեռանալու մասին որոշմանը, նշեց, որ վերջնական որոշումը կայացնելու է ամսվա վերջին:
Գործունյանը հերքեց տեղեկությունները, թե վաճառքի է հանել «Փարիզյան սուրճ»-ը: «Նման բան չկա: Ամեն ինչ պարզ կլինի միայն ամսվա վերջին»,- նշեց ֆրանսահայ գործարարը:
Նշենք, որ, մեր տեղեկությունների համաձայն, Գործունյանը խնդիրներ է ունեցել իշխանական համակարգի գործարարների հետ, իսկ ներկայիս խնդիրները, որոնք էլ կարող են ստիպել նրան լքել երկիրը, կապված են հարկային դաշտի հետ: