|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայի առաջին տիկինը` Կարլա Բրունի-Սարկոզին տղա է ունեցել: Այս տեղեկությունն այսօր տարածում են ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ներ` բարձրաշխարհիկ կյանքի մասին պատմող ամսագրեր, ինտերնետային կայքեր, սակայն Ելիսեյան պալատը որեւէ պաշտոնական տեղեկատվություն այդ կապակցությամբ չի հրապարակել:
Այն, որ Կարլա Բրունին ծննդաբերել է, արդեն 10-րդ անգամ է հայտարարվում: Ավելի լուրջ ԶԼՄ-ները` France Presse գործակալությունը, լրատվական հեռուստաալիքները, խոշոր թերթերն ու կայքերը լռում են:
Տեղեկություն, թե Բրունին տղա է ունեցել եւ անունն էլ կնքել է Վադիմ հոկտեմբերի 12-ին տարածել էր նաեւ RTL ռադիոկայանը, սակայն նույն օրը հղի Բրունիին տեսել էին Փարիզի խանութներից մեկում` մանկական մահճակալ գնելիս:
Եթե այսօրվա տեղեկատվությունը ճիշտ է, ուրեմն Կարլա Բրունին երկրորդ անգամ է մայրացել, իսկ Նիկոլա Սարկոզին քառակի հայր է: