|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ կառավարության որոշմամբ` իրենց դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ժիրայր Գաբրիելյանը եւ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Ավանեսյանը:
Ազատման պատճառների մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։ Մեր տվյալներով` վարչակազմի ղեկավարները թերացել են վարկերի հավաքագրման գործում, դրա համար էլ ազատվել են աշխատանքից։