|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է դատի տալ մոդելավորող Վալենտին Յուդաշկինին ռուս զինվորներին ցրտահարելու համար. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Ռուսական կոշտ քուրք` 40 աստիճան ռուսական ցրտերի դեմ. ահա թե ինչ է մեզ հարկավոր»,- հայտարարել է Ժիրինովսկին Պետդումայում` հավելելով, որ Յուդաշկինը «ձմեռային» ռուսական բանակի համար ստեղծել է ամառային համազգեստ, ինչի արդյունքում զինծառայողները ցրտահարվել են:
«Յուդաշկինին հարկավոր է ձերբակալել, դատի է պետք տալ Յուդաշկինին այն բանի համար, որ նա մարդկանց առողջությանը մեծ վնաս է հասցրել»,- պնդել է քաղաքական գործիչը եւ հավելել. «Նրանք պարզապես ցրտահարված զինվորներ չեն, այլ մահացած զինվորներ` հիվանդ տուբերկուլոզով»: