|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
2004 թվականից հոկտեմբերի 7-ը նշվում էորպես գրադանավարների միջազգային օր:
Օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր գրադարաններում նախատեսվում են միջոցառումներ: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում այդ օրը կլինի գրքի շնորհանդես` «Սերերն անցնում են, լոկ սերն է մնում», որի հեղինակը, ինչպես նշեց գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, Սվետլաննա Հակոբյանն է, ով մասնագիտությամբ գրադանավարուհի է:
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 32 գրադարանը նույնպես ընթերցողների համար անակնկալներ է նախատեսել: «Փոքրիկ ընթերցողների համար կազմակերպել ենք կավճանկարչություն, այնուհետև հյուրընկալելու ենք բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանին եւ մանկագիր Հայկուշ Օհանյանին»,- ասաց գրադարանի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: