|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 22-23-ը Երեւանում կայացավ հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը վարեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Փինխաս Ավիվին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկտվության վարչությունը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Օգոստոսի 23-ին իսրայելական պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սբ Էջմիածին և հանդիպում ունեցավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հետ, այնուհետև պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան։