|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
28-ամյա պարսկահայ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը պայմանագիր է ստորագրել Թեհրանի «Էստեգլալ» ակումբի հետ:
Պայմանագրի մանրամասները հայտնի չեն, հայտնի է միայն ժամկետը` այն է մեկ տարի:
2010 թվականին Թեյմուրյանը մեկ տարվա համաձայնության էր եկել իրանական մեկ այլ ակումբի` «Տրակտոր Սազի» հետ:
Մինչ Իրան վերադառնալը Թեյմուրյանը հանդես էր գալիս Լոնդոնի «Ֆուլհեմում», սակայն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով կիսապաշտպանը ստիպված լքել է Անգլիան:
Թեյմուրյանը 2005 թվականից հանդես է գալիս Իրանի ազգային հավաքականում և 2011-ից կրում է ավագի թևկապը: