|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսլանդական խորհրդարանի` Ալտինգի պատգամավորները միաձայն ընդունել են օրինագիծ, որով խուլուհամրերի` ժեստերի լեզվին շնորհվում է պետական եւ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Մինչ այդ երկրում միակ պետական եւ պաշտոնական լեզուն իսլանդերենն էր:
Icenews-ի տվյալներով` խորհրդարանի նիստին մասնակցել են Իսլանդիայի խուլերի ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք ժեստերի լեզվի կարգավիճակի փոփոխման համար պայքարում են ավելի քան 20 տարի:
Մի շարք երկրներում ժեստերի լեզուն ճանաչվել է օրենսդրական հիմունքներով, նույնիսկ հիշատակվում է սահմանադրություններում, սակայն որպես պետական, պաշտոնական լեզու մինչ այս ոչ մի երկրում չի ճանաչվել: