|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվայի Մեծ Աֆանասեւսկայա նրբանցքի հին տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով զոհվել է 7 մարդ. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի քարտուղար Եվգենի Բոբիլյովի խոսքերով` դեպքի վայրում աշխատել են հրշեջների 15 մարտական հաշվարկներ, հրդեհի պատճառները պարզվում են:
Հրշեջները փրկել են 20 բնակչի, 4-ին տեղափոխել են հիվանդանոց, այդ թվում` մեկ երեխայի:
Իրավապահ մարմինների տվյալներով` շենքում բնակվել են աշխատանքային միգրանտներ ԱՊՀ երկրներից: