|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ես հույս ունեի, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների շփումից հետո նոր` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փուլ կթեւակոխեք: Բայց շատ հիասթափված եմ, որ գործընթացը արգելափակվեց Թուրքիայի պատճառով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի` Եվրամիությանը անդամագրվելուն, ապա, նրա համոզմամբ, անդամագրման համար կարեւոր են ոչ միայն տնտեսական չափանիշները, այլեւ անձանց ազատ տեղաշարժը:
«Նորմալ հարաբերությունները կնպաստեն եվրաինտեգրմանը»,- խոսքը եզրափակեց Մարթենսը: