|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և «Կոկա-Կոլա Հելենիք» ընկերության գլխավոր տնօրեն Գևորգ Դանիելյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեցին Հայաստանում կազմակերպված Կոկա-Կոլայի գավաթի խաղարկության մասին:
Ինչպես հայտնի է, այս ընկերությունը միշտ իր աջակցությունն է ցուցաբերում սպորտին, մասնավորապես` ֆուտբոլին: Շուրջ 100 երկրներում Կոկա-Կոլան անցկացնում է գավաթի հանրակրթական դպրոցների մրցաշար: Այս տարի լրանում է ընկերության 125 և Հայաստանում գործելու 15-ամյակը:
Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ուրախ կլինի, եթե շատ այլ ընկերություններ նույնպես նման միջոցառումներ անցկացնեն, քանի որ բարի գործ է առողջ ապրելակերպ քարոզելը: