|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում գտնվող «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի բացման արարողությանը:
Հանրապետության ղեկավարը շրջել է «Գրանդ հոլդինգ» ձեռնարկությունների խմբի մաս կազմող մարզական համալիրում, ծանոթացել տարբեր սպորտաձևերի ուսուցման, առողջ ապրելակերպի, հանգստի և ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
Նշվել է, որ «Գրանդ սպորտ»-ի բոլոր մարզադահլիճները կառուցված են միջազգային չափանիշներին համապատասխան, համալիրում աշխատում են միջազգային որակավորում ունեցող մարզիչներ: