|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանում պատանիների համար կազմակերպվելու են դեսանտայինների պատրաստման դասընթացներ. ըստ ադրբեջանական Trend գործակալության հայտարարել է Կավավոր ռազմա-սպորտա-հայրենասիրական ընկերակցության հանրապետական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջեւը:
Նրա խոսքերով` դասընթացներն անցկացվելու են մի քանի ուղղություններով` տեսական ուսուցում, թռիչքներ պարաշյուտով, ձեռնամարտ եւ հրաձգություն:
«Ադրբեջանը պատերազմի մեջ է, մեր տարածքների 20 տոկոսն օկուպացված է: Այդ պատճառով կարեւոր է, որ երիտասարդները մինչեւ զորակոչը նման պատրաստություն անցնեն»,- հայտարարել է գեներալ-մայորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն կազմակերպությունը կազմակերպել էր նաեւ դիպուկահարների դասընթացներ: