|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լոս Անջելեսում կայացավ Վիկ Դարչինյանի մենամարտը Յոնի Պերեսի (Կոլումբիա) հետ: Հայ բռնցքամարտիկը մրցավեճի սկզբից վերցրեց նախաձեռնությունն իր ձեռքը և արդեն 2-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց Պերեսին:
Հինգերորդ ռաունդում մրցամարտը դադարեցվեց, քանի որ Պերեսի մոտ պատռվածք առաջացավ: Մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց Դարչինյանին, ով այդ պահին գերազանցում էր մրցակցին 50:44 հաշվով:
Այսպիսով Դարչինյանը պահպանեց IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:
Տեսանյութն այստեղ: