|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում:
Մի քանի օր առաջ Վարդանյանը մեկնել էր Մոսկվա, որտեղ կոտրվել էր ազդրում տեղադրված մետաղյա ձողը: Երևանում նոր վիրահատության ժամանակ վիրաբույժները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունը ուղեղի թթվածնային սնուցման հետ կապված խնդիրների պատճառով: Տվյալ պահին Վադանյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը 2010-ի հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երևան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ ինքը ստացել էր ոսկրի կոտրվածք: