|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր տեղի է ունեցել բռնցքամարտի ԽՍՀՄ և աշխարհի չեմպիոն, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի գործով դատական նիստը:
Դատարանի դահլիճից ՀԱԿ անդամ Սամսոն Խաչատրյանն ազատ է արձակվել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, նրան մեղավոր է ճանաչել իշխանության ներկայացուցչի` ոստիկանի նկատմամբ բռնություն կատարելու մեջ, սակայն դատապարտել է պայմանական ազատազրկման:
Հայտնի բռնցքամարտիկը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Սակայն նա պնդում էր, որ հարվածել է քաղաքացիական հագուստով մեկին, ով վիրավորել ու հրմշտել է կանանց։