|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր երկրագնդի ամենատարեց տղամարդը՝ ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան նշում է իր 114-ամյակը:
Նա Ծագող արեւի երկրի ամենատարեց բնակիչը դարձավ 2009-ին` իր հայրենակից Տոմոձի Տանաբեի մահից հետո, որն ապրեց 113 տարի: Իսկ երկրագնդի ամենաերկարակյաց տղամարդու տիտղոսը նրան փոխանցվեց ապրիլի 15-ին՝ 114-ամյա ամերիկացի Ուոլտեր Բրյունինգի մահից հետո:
Կիմուրան ունի 7 զավակ, 15 թոռ, 23 ծոռ եւ 8 ծոռնորդի: Չնայած պատկառելի տարիքին` Կիմուրան ամեն առավոտ թերթ է կարդում խոշորացնող ապակու օգնությամբ: Նա մի հոբբի էլ ունի՝ դիտում է ճապոնական խորհրդարանի նիստերի ուղիղ հեռարձակումները: