|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բելգիայի կաթոլիկ եկեղեցու նախկին հոգեւորական, 74-ամյա Ռոջեր Վանգելյուվենը խոստովանել է, որ ավելի քան 25 տարի սեռական հարաբերություններ է ունեցել իր երկու անչափահաս զարմիկների հետ:
Տեղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է, որ զարմիկները պարզապես իր հետ քնել են նույն անկողնում: «Դա սկսվեց որպես խաղ, եւ երբեք բռնաբարություն չի եղել. ես չեմ նկատել, որ իմ զարմիկները դեմ են եղել դրան»,- պատմել է նա:
Հոգեւորականի անբարո պահվածքի մասին հայտնի է դարձել անցյալ տարի: 2010 թվականի ապրիլի 23-ին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն ընդունել է Բրյուգեի եպիսկոպոս Ռոջեր Վանգելյուվեի հրաժարականը: