|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ կոնգրեսական Վիրջինիա Ֆոքսն իր ընկերների քննարկմանն է ներկայացվել է բանաձեւի նախագիծ, ըստ որի` «Թուրքիան համարվում է ԱՄՆ-ի կարեւորագույն ռազմավարական գործընկերներից մեկը». տեղեկացնում է TRT Russian-ը:
Նախագծում նաեւ պահանջվում է Թուրքիայի Հանրապետության օրը` հոկտեմբերի 29-ը, ամեն տարի նշել Միացյալ Նահանգներում, նաեւ ընդգծվում է, որ «Թուրքիան հիմնականում մահմեդական, աշխարհիկ եւ ժողովրդավար պետություն է եւ, ամրապնդելով իր ժողովրդավարությունը, տարածաշրջանում կայունության աղբյուր է»:
Ավելին, ըստ բանաձեւի նախագծի, հարկավոր է շնորհակալություն հայտնել Թուրքիային Իրաքում եւ Աֆղանստանում կայունություն հաստատելու, ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Նախագիծը քննարկվելու է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: