|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ իրենց անարխիստ կոչող 30 մարդ «գրավել են» Աթենքի տեղեկատվական գործակալությունը` պահանջելով ազատ արձակել բանտերում գտնվող իրենց կողմնակիցներին:
Նրանք, իրենց պահանջներով պաստառները պարզած, մոտ 1 ժամ գտնվել են գործակալության գրասենյակում:
«Ցուցարարները» պահանջել են, որ գործակալության լրահոսում տեղ գտնի ձերբակալվածներին ուղղված իրենց համերաշխության խոսքը, սակայն չեն խանգարել գործակալության աշխատանքներին:
Ի դեպ, գործակալության ղեկավարությունը ոստիկանություն չի դիմել, անվտանգության ծառայություն էլ չունի, եւ ցանկացած ոք կարող է անարգել զբոսնել գործակալության բոլոր հարկերով, նույնիսկ` մտնել տնօրենի մոտ: