|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ, հանուն Աֆղանստանի խաղաղության, իրենք թույլ կտան «Թալիբան» շարժմանը ներկայացուցչություն բացել Ստամբուլում, եթե, իհարկե, Աֆղանստանի իշխանությունները դեմ չլինեն։
Ըստ թուրքական լրատվամիջոցների` այդ նախաձեռնությունը հաստատել է նաեւ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըն, սակայն Աֆղանստանի նախկին արտգործնախարար Աբդուլլահը դեմ է արտահայտվել՝ պնդելով, որ այդպիսով ահաբեկչական կառույցը կօրինականացվի։
Թուրքական մամուլում նշում են, որ նախաձեռնությանը աջակցում է ԱՄՆ-ը, որի նպատակը Աֆղանստանում «Թալիբան»-ի հետ բախումներին վերջ տալն է։