|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 26-ին` Հայոց ցեղասպանության ոգեկոչումից 2 օր հետո, Բեյրութի հյուսիսային թաղամասում բնակվող թուրքերը, ըստ որոշ տեղեկությունների, նախատեսում են բացել Աթաթուրքի արձանը: Խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ այդ արարողությանը մասնակցի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «պաշտոնական հայտարարություն այդ մասին չի արվել, քանի որ Լիբանանն այս պահին չունի կառավարություն, եւ միջպետական հարաբերությունները ակտիվ չեն: Հնարավոր է` դա է պատճառը, որ մինչ այս պահը չկա հայտարարություն` արդյո՞ք կիրականցվի նախաձեռնությունը և Գյուլը կգա, թե՞ ոչ»: