|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ՀՀ-ում արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` այս կարգը գյուղացիներին հնարավորություն կտա արոտավայրերից օգտվել` չվճարելով այն գումարները, որոնք սահմանված էին նախկին կարգով, ասել է թե` գյուղացին այլեւս կազատվի տարեկան 240 հազար դրամի հասնող վճարներից եւ արոտավայրերից կօգտվի` պայմանագիր ստորագրելով միայն համայնքի ղեկավարի հետ:
Վարչապետը հանձնարարեց որոշման մասին իրազեկել գյուղացիներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան օգտվելու նոր կարգից: