|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այս պահին Ինտերպոլով հետախուզման մեջ է Ադրբեջանի իշխանությունների դեմ ֆեյսբուքային ակցիայի կազմակերպիչներից մեկը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական apa լրատվական կայքը, փարիզաբնակ Էլնուր Մաջիդլիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` հակապետական կոչեր անելու մեղադրանքով:
Մաջիդլին Facebook-ում «Մարտի 11-ը` ժողովրդական մեծ օր» եւ «Ապրիլի 2-ը` ատելության օր» ակցիաների կազմակերպիչներից է: Նա իր էջում գրել է, որ Եվրոպայի խորհրդում է եւ տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունենում ու քննարկում Ադրբեջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:
Ապրիլի 2-ի ակցիայի մասնակիցներից ձերբակալվել է շուրջ 100 հոգի: