|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կոնգրեսի շենքում անցկացվելիք միջոցառմանը կմասնակցեն նաև ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կազմակերպիչները կոչ են արել օրենսդիր մարմնի առաջնորդներին եւ Օբամայի վարչակազմին` մասնակից չլինել Թուրքիայի` Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: Հայամետ կոնգրեսականները հայտարարել են, որ ամերիկացի քաղաքական գործիչները պետք է տեղի չտան Թուրքիայի սպառնալիքներին և չմոռանան ամերիկացիների որդեգրած մարդասիրական ու ժողովրդավարական արժեքները: